22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանը՝ հետնամուտքով. Հրապարակ

Մինչ երիտասարդական տարբեր խմբեր ակցիաներ են անում ընդդեմ բուհերի մասին օրենքի, ընդդեմ բռնության, ԱԱԾ-ի մոտ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջագայում է եվրոպաներում։ Նա նոյեմբերի 21-ին Մոսկվայում էր, 22-ին՝ Բելգիայում։ Հետո մի կարճ պահ հայտնվեց Երևանում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի համերգին, քանզի վարչապետի կողքին կանգնելն արդեն զորակցության նշան է։

Իսկ երեկ կրկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է հայ մշակութային գործիչների և Ֆրանսիայի հայկական դպրոցների  հետ և ներկա է գտնվելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների համաժողովին։ Արձանագրենք, որ երևանյան նստացույցի օրերին նա նախարարություն էր մտնում հետնամուտքից և ամեն ինչ անում էր, որ ուսանողների հետ չառերեսվի։ Հիմա էլ, փաստորեն, խուսափում է հանդիպումից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ