12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Աղանդներն ամռանը ակտիվանում են. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը երեկ հայտարարել է, որ աղանդների գործունեությունը ամռանը ակտիվանում է:

 “Ամառային ճամբարների 70-80 տոկոսը նրանց հովանավորության տակ է: Օրինակ, ավետարանականները Սեւանում ունեն 7 ճամբար: Նմանատիպ ճամբարներ գործում են նաեւ Դիլիջանում, Հանքավանում, Ծաղկաձորում: Երեխաների մի մասին անվճար են տանում, մյուս մասին՝ չնչին գումարով: Այդ ճամբարներում կրոնական կառույցները պարտադիր կերպով անցկացնում են քարոզներ, կազմակերպում են նաեւ սեռական դաստիարակությանը նվիրված դասընթացներ:

   Կարելի էր դրան չհավատալ, սակայն կա վերապատվելի Ա.Միքայելյանի հայտարարությունը, թե ինչպիսի դասընթացներ են այնտեղ կազմակերպվում: Բացի այդ, կան նաեւ մարդկանց բողոքները ճամբարներում անցկացված դասընթացների վերաբերյալ”,-ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ