03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հանձնարարվել է պարբերաբար ախտահանմանել աղբամուղները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով օրեր առաջ մայրաքաղաքի աղբավայրերից մեկում բռնկված հրդեհին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել աղբավայրերի վարձակալների կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման նկատմամբ:

“Պարբերաբար աշխատանքներ տարեք եւ վերահսկեք աղբավայրերի վարձակալների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացքը: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու համար խզեք վարձակալության պայմանագիրը: Հեռանկարային մեր ծրագրերում, անշուշտ, մենք նախատեսել ենք աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, ինչն, ըստ էության, առավելագույնս կնպաստի աղբավայրերի արդյունավետ կառավարման, աղբի կուտակումներից ձերբազատվելու, ինչպես նաեւ դրա հետեւանքով անցանկալի երեւույթներից խուսափելու հարցում: Սակայն մինչ այդ պետք է խստորեն հետեւեք, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն”,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Աղբամուղների մաքրման աշխատանքների հետ կապված էլ հանձնարարվել է, հաշվի առնելով ամռան այս շրջանում ջերմաստիճանի բարձրացումը, սահմանված հստակ ժամանակացույցով պարբերաբար կազմակերպել դրանց ախտահանման աշխատանքներն ու տարածքները պահել մշտական հսկողության տակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ