11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հուլիսի մեկից հետո՝ կոշտ ու համատարած

՛՛Մենք առհասարակ ստվեր գնահատող մարմին չենք՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք համեմատել են՝ որքան է կրճատվել ստվերը այս վերջին երկու ամսվա ընթացքում, ասաց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր գործարարների հետ, նրանց մինչև հուլիսի մեկը ժամանակ տվել՝ ստվերից դուրս գալու համար:

՛՛Մենք գտնում ենք, որ հիմնական ոլորտներում կա ստվեր, այսինքն՝ ավելի հեշտ է թվարկել, թե որ ոլորտներում չկա ստվեր, բայց հիմնականում բոլոր ոլորտներում ստվեր կա: Մենք հիմա հետևողական գործողություններ ենք անում, որպեսզի կրճատենք դա՛՛,-շեշտեց փոխնախարարը: Վերջինս նաև հայտարարեց՝ հուլիսի մեկից իրենց գործողությունները լինելու են շատ ավելի կոշտ:

՛՛Կոշտ, համատարած, ավելի ընդգրկուն, բազմաթիվ ծառայություններ ենք ներգրավելու՛՛,-նշեց նա: Ճշտող հարցին՝ դիմելու են իրավապահ մարմիններին, Միրումյանն արձագանքեց. ՛՛Մեր մարմինները բավարար են՛՛:

Դիտարկմանը,թե ինչպես են հասկանալու՝ կրճատվել է ստվերը, թե ոչ, եթե իրենք ստվեր գնահատող մարմին չենք, փոխնախարարը պատասխանեց.՛՛Ամբողջությամբ արդյունքներն արձանագրվում են, եթե օպերատիվ ծառայությւոնն իրականացնում է աշխատանք, և արձանգրում է կոնկրետ առաքումների դեպքում, որ չկան համապատասխան փաստաթղթեր, մենք այդ վիճակագրությունը կվերցնենք ու կտեսնենք արդյունքները՛՛:

Նրա խոսքով՝ այս պահին դեռևս չկան այդ տվյալները: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ