14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մայքլ Ջեքսոնի գործերը՝ նոր գործիքավորմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կկատարի փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված գործերը` նոր գործիքավորմամբ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ`«Դասական Ջեքսոն» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You Are Not Alone»‚ «Black Or White»‚ «They Don’t Care About Us»‚ «Remember The Time»‚ «Who Is It?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։   

Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։

Մեգանախագիծն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Factory Production-ի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  համատեղ ջանքերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ