02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան. Շարմազանով

Ազգային ժողովում գազի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խնդրեց հանձնաժողովի միջանկյալ զեկույցի ներկայացման համար լրացուցիչ ժամանակ տալ: Նա նշեց, որ դեռ շատ աշխատանքներ կան,և այդ զեկույցը ամփոփոիչ տեսքով ու հանգամանալից ներկայացնելու համար ժամանակ է հարկավոր մինչև հաջորդ նստաշրջանի ավարտը: 

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ նիստին ներկա չէին ոչ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: ՛՛Քննարկում ենք գազի հանձնաժողովի միջանկյակլ զեկույցը, այն հարցը, որի մասին ոչ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներն ամիսներ շարունակ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, սարքել էին Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:

Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան: Հետևություն՝ ո՞րն է իրենց նպատակը, ժողովրդի մատից փուշ հանե՞լ, թե՞ շատ խոսել, հետևությունները թողնում եմ ձեզ՛՛,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ