22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Քվեարկության պատկերը կա. ՀՀԿ-ականները չեն քվեարկել միմյանց փոխարեն

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Նիստը վարող ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր ձեռքի տակ է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քվեարկության պատկերը: Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերը մեղադրում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներին միմյանց փոխարեն քվեարկելու մեջ: Մասնավորապես ասվում էր, որ Մուրադ Մուրադյանի փոխարեն է քվեարկություն եղել և Արման Սահակյանի:

 ՛՛Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, Արման Սահակյանը ևս չի քվեարկել՛՛,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ կարող է բոլորին տրամադրել քվեարկության պատկերը:

Նշենք, որ օրինագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ