18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Ընդդիմության առաջնորդ Լևոն Զուրաբյանը՛՛ ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը: Սակայն նախքան այդ հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերևի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ որոշ փոփոխություններ են կատարվել, հստակեցվել է պարտադիր ֆոնդ հասկացողությունը, սա եղել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկը: Պարտադիր կուտակային բառը փոխվել է կուտակային բառով, այսինքն՝ ինչպես նախարարն ասաց, սրանք խմբագրական փոփոխություններ են:

Ապա վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Ընդդիմության առաջնորդ Լևոն Զուրաբյան՛՛,-նրան այսպես ներկայացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Զուրաբյանն էլ դիմեց Սահակյանին. ՛՛Չնայած ձեր պատկառելի տարիքին ես ավելի լավ եմ գնահատում ձեր տեսողության ու լսողության ունակությունները՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ ավելի վաղ էր ընդմիջում պահանջել, սակայն ԱԺ նախագահը իբր չէր լսել: ՛՛Ընդմիջում եմ պահանջում, որ քննարկենք՝ ինչու եք փորձում խախտել ԱԺ կանոնակարգը՛՛:

՛՛Դուք ուզում եք ձախողել, ես ապահովում եմ բնականոն աշխատանքը՛՛,-պատասխանեց Գալուստ Սահակյանն ու հայտարարվեց քսան րոպե ընդմիջում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ