02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչիկ Ասրյանի հորդորը անսեռ ու սարսափած թերուցքներին

 

            Հայաստանի Հանրապետության ազնվագույն քաղաքացինե՛ր, տեղեկացնում եմ ձեզ, որ անձամբ ես և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը երբեք չենք եղել “Սոցիալական ցանցեր” կոչվող տիրույթում, առավել ևս, երբեք չենք ունեցել և չենք պատրաստվում ունենալ “Խաչիկ Ասրյան” և “Հայոց Արծիվներ” ֆեսբուքյան էջեր:

Արդի ժամանակշրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ գործում է անկեղծության, ճշմարտության սկզբունքները, ցավոք սրտի լինում են նաև տականքներ, ապազգային ոչնչություններ, բանսարկուներ, ովքեր փախչելով իրական կյանքից, ձգտում են իրենց հայատյաց թուրքի արյան տեսակով «Խաչիկ Ասրյան» ֆեսբուքյան կեղծ էջեր բացել և իրականում ջուր լցնել մեր հայրենիքում գործող հայրենատեր անհատների գործունեությունից սարսափածների և իրենց մոր արգանդից դեռ չծնված, բայց արդեն իսկ իրենց հայրենիքը դավաճանած տականքների ջրաղացին:

Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ սոցիալական ցանցերում գտնվող և՛ “Խաչիկ Ասրյան” ֆեսբուքյան էջերը, և՛ “Հայոց Արծիվներ” ֆեսբուքյան էջերը կեղծ են: Ավելին, կոչ եմ անում սոցիալական ցանցերում օրինապաշտ գործունեություն ծավալող ազնվագույն քաղաքացիներին նույն սոցիալական ցանցերում գտնվող կեղծանուն սողուններին տալ համարժեք պատասխաններ…

Անսեռ ու սարսափած թերուցքնե՛ր, սոցիալական ցանցերում կեղծ էջեր բացելու փոխարեն ավելի լավ է գոնե տարին մեկ անգամ համարձակություն ունեցեք և այցելեք Հայաստանի ու Ադրբեջանի և Նախիջևանի սահմանագծի մարտական հենակետեր և ձեր սոցիալական ցանցերում ճշմարտացիորեն ներկայացրեք ձեզ և ձեր ընտանիքները արիաբար պաշտպանող հաղթանակած ազգային բանակի արժանավոր սպաների, պայմանագրային զինծառայողների, զինվորների սխրագործությունները: Այլապես դուք կանիծվեք ոչ միայն Աստծո, այլև մի ողջ հերոսական հայ ժողովրդի կողմից:

 

Հարգանքով՝

“Հայոց Արծիվներ” հայրենական հասարակական

կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ