08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արծվիկ Մինասանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբինից անդրադարձավ երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի իր հասցեին արված հայտարարությանը, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչնենր փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն։

Մինասյանի խոսքով՝ այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, պարզապես զավեշտ էր։ ՛՛Նախ իմ կողմից շատ հարգված պարոն Վահրամ Բաղդասարյանի պահվածքին եմ ուզում անդրադառնալ։ Հանրապետական խմբակցության ղեկավարը, որ 14 տարիների պատգամավորկան փորաձառություն ունի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, անտեսեց այդ ամենը և չգիտեմ՝ ինչից ելնելով, առանց իմ ելույթը հավանաբար ուշադրությամբ հետևելու, այստեղից մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ոչ միայն կապ չունեին իմ ելույթի հետ, այլ չգիտեմ՝ ում էին ուղղված, բայց հավանաբար անհարկի հոլովվեց իմ քննադատական խոսքից հետո՛՛,-ասաց նա։

Մինասյանը շեշտեց՝ իսկապես միշտ փորձել է կառուցողական հանդես գալ, պետականությունն արժևորել, փորձել է համագործացություն եզրեր գտնել, ՛՛բայց եթե դուք ներկա լինեիք ՍԴ-ի ամբողջ քննության ընթացքին, հանդիպեիք բազմահազար երիտասարդների հետ, տեսնեիք այն ոգևորությունը երիտասարդների, որ ունեցավ ՍՍ հայտնի որոշումից հետո, որը հավասարազոր էր Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլայանին խաղի հաղաթանակին, այդ ոգևորությունն եմ ուզում համեմատել, այդ ոգևորությունը, որ անհրաժեշտ էր և կարևոր էր ուղղվեր երկրում անհրաժեշտ փոփոխության համար և դրվեր հետագա բարեփոխումների ընթացքում մեկ գրչի հարվածով կոտրում ենք՛՛,-նշեց նա։

ՀՅԴ պատգամավորը հայտնեց, թե հանդիպում է ունեցել շատ մարդկանց հետ, նաև երկրի առաջին դեմքի հետ, ներկայացրել են իրենց մոտեցումնները. ՛՛Փոխադարձ հասկացել ենք, որ պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող լինել այն տեսքով, որը որ դրված է օրենքի մեջ։ Հետագա ընթացքն եղավ այն, որ բոլորս հասակացանք, որ չի կարող օրենքը պարադիր լինել, բայց հայտնվում է մի փաթեթ, որ ոչ միայն պարունակում է, այլ ջարդում է հասարակության այդ ոգևորությունը:

Ո՞ւմ ենք խաբում, ինքներս մե՞զ, սրա վերջն ի՞նչ է լինելու, թե մտածում եք, որ այսօր մեծամասնություն եք, նորից կանցկացնեք նախագիծը, է, անցկացրեք, վերջը դատարակ Հայաստան եք ունենալու՛՛։ Արծվիկ Մինասյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. ՛՛Հարգելի՛ պարոն Մինասյան, հավատացեք՝ տոնայնությունը ձեր խոսքն ավելի ծանրակշիռ չի դարձնում՛՛։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ