«Ինձ համարում եմ պատանդ իշխանության ձեռքին: Արսեն Բաբայանը թող գնա 22 օր ապօրինի նստի, մինչեւ Հրայր Թովմայանի դեմ ցանկալի ցուցմունք տա» /տեսանյութ/
Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը և նրա պաշտպաններ՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Լուսինե Մարտիրոսյանը անդրադարձան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքին, նրան 22 օր կալանքի տակ պահելուն և ազատ արձակմանը։
«Ինձ առնչվող բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն` հասնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին, կամ որևէ եղանակով նրան պաշտոնից ազատելուն: Ի սկզբանե, շատ լավ գիտենք իմ հանդեպ հարուցված քրեական գործի բուն իմաստը. այն քաղաքական էր:
Քաղաքական իշխանությունը, մինչև քրեական գործերի շարք սկսելը, հայտարարել է քաղաքական նպատակը` կատարել ՍԴ-ում փոփոխություններ` ՍԴ նախագահից սկսած, այնուհետեւ կարծում եմ կանցնեն նաեւ ՍԴ դատավորներին:
Հետևաբար, բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակից»,-ասաց Բաբայանը` նշելով, թե դրա իրականացման համար իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում, թե ով է խոշտանգվում, ով է ապօրինի ձերբակալվում:
https://www.youtube.com/watch?v=MC8TC1MoZik