08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ժամանակից շուտ եք սկսել նախընտրական պայքարը՛՛

Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի օրենքի փաթեթի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը նախ անդրադարձավ նախօրեին խորհրդարանի աշխատանքային օրվա մեկնարկին, նշեց, թե ԱԺ բնականոն աշխատանքները սկսվեցին այլ տարբերակով: Պատգամավորը, արձագանքելով հնչած քննադատություններին, շեշտեց, թե ոչ մեկը չի ուրախանում, որ քվորում չի ապահովվում, իրենք էլ առանց օրենքները կարդալու չեն քննարկում այն: Նա նկատեց՝ ԲՀԿ-ում կան խելացի մարդիկ, բայց հանճարներ չկան: ՛՛Գուցե կառավարությունում կան հանճարներ, բայց այստեղ չկան: Մենք խաղում ենք հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ, վերջին պահին բերվեց ծավալուն օրենք, մեզ ստիպում են կիսադատարկ դահլիճում արագորեն քննարկել և քվեարկել, սա ճիշտ մոտեցում չէ՛՛,-նշեց նա:

 Պատգամավորն անդրադարձավ նաև պետական աշխատավարձերի կտրուկ բարձրացման մասին հայտարարություններին, նշեց, թե կտրուկը մի քիչ լայն հասկացություն է, ապա հարց ուղղեց՝ ուսուցչի աշխատավարձն ինչքա՞ն է բարձրանալու, դա իրո՞ք համարում են կտրուկ:

ԲՀԿ պատգամավորը նշեց, թե իրենք ընդունում են՝ Տիգրան Սարգսյանը բերել էր խայտառակ օրինագիծ, Հովիկ Աբրահամյանի կառավարության բերածը որպես թուղթ կարելի է ընդունել, որ քայլ առաջ է, բայց, ըստ էության, հարցը տնտեսագիտական, տնտեսական ձևակերպումների մեջ չէ: ՛՛Ես լիազորված եմ ԲՀԿ ղեկավարության անունից ասելու, որ ԲՀԿ-ն իր քաղաքական գործընկերների հետ խորհրդարանական մեծամասնություն լինելու դեպքում նոր կառավարություն կազմելու պարագայում այս դրույթը վերանայելու է, սա կարող են համարել որպես ԲՀԿ-ի նախընտրական դրույթ՛՛,- ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ՛՛Ժամանակից շուտ եք սկսել նախընտրական պայքարը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ