26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օվկիանոսը կհատեն ու մոտոցիկլետներով Հայաստան կգան.յուրօրինակ հայրենասիրության դրսևորում/վիդեո/

2004 թվականի հունվարի 4-ին ստեղծվեց “Վերադարձ դեպի” տուն նախաձեռնությունը: Ծրագրի մշակման ակունքներում ի սկզբանե կանգնած էին 5 մարդ: Ընդամենը 6 ամսվա ընթացքում “Հայկական ջոկատի” անդամների թիվը հասավ շուրջ 5 տասնյակի: Այսօր ջոկատի անդամները հատուկ առաքելության են նախապատրաստվում: Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ նրանք Հայաստան կգան  մոտոցիկլետներով: Նրանց առաքելության մեխային կետը այն է, որ յուրաքանչյուր երկրով անցնելիս, իրենց պաստառներով և այլ միջոցներով նրանք կիրազեկեն ցեղասպանության մասին: Ինչպես հավաստեց “Հայկական ջոկատի” հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը շնորհակալություն կհայտնեն այն ազգերին, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը և խնդրանք իրազեկող ակցիաներ կանեն այն եկրներում, ովքեր դեռ չեն ճանաչել: Ակցիաներ կանցկացվեն նաև թուրքական դեսպանատների առջև: Նախաձեռնության անդամները առայժմ չեն ցանկանում խոսել ճանապարհային քարտեզի ու երթուղու մասին: Սա ակցիան չխոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում “Հայկական ջոկատի” անդամներ Հարութ Բոգարյանը և Ալբերտ Աղաջանյանը, ինչպես նաև նրանց աջակցող ազատամարտիկներ Շահե Աճեմյանը և Գագիկ Դանիելյանը մանրամասնեցին ծրագիրը:

Հայաստանում՝  կազմակերպչական հարցեր հստակեցնելու նպատակով գտնվող ջոկատւի անդամները նշեցին, որ իրենք նաև օգնություն են բերելու հաշմանդամ ազատամարտիկների համար: Արդեն իսկ մեկ ազատամարտիկի նվիրել են էլեկտրոսայլակ:

Նշենք նաև, որ մոտ 50 բայքերները ջահերով 2015 թվականի ապրիլի 24-ին պիտի հասնեն Եղեռնի հուշահամալիր:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ