ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ ուզում են գյոզալ Արծվիկ Մինասյանին փչացնել

”Գալուստ Սահակյանը շատ բարի է և թույլատրեց նրանց գրանցվել, ես լինեի նրա փոխարեն, չէի թույլատրի”,-այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իր արտահերթ ելույթի ժամանակ՝ անդրադառնալով առավոտյան քառյակի արած բոյկոտին: Նա հավելեց, որ երբ ՛՛քառյակը՛՛ պահանջների ցանկ էր ներկայացրել, իրենք հայտարարել էին, որ ընդդիմությունը կառուցողական քայլ է արել, և պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ: ՛՛Ես անձամբ հայտարարել էի, որ ընդդիմությունը վերջապես կառուցողական առաջարկներ է արել և որոշել է քաղաքականությունը փողոցից տեղափոխել Ազգային ժողով, և երբ նրանք տեսան, որ ՀՀԿ-ը պատրաստ է համագործակցել, լծվեցին այդ համագործակցությունը փլուզելու գործին՛՛,-նկատեց նա:
Բաղդասրայանն ասաց, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ ուզում են Արծվիկ Մինասյանին փչացնել. ՛՛Ուզում են այս գյոզալ տղուն փչացնեն, ես զարմանում եմ այս մարդու վրա, նա սկզբունքային մարդ է, բայց հիմա շփոթմունքի մեջ է ընկել: Ես առաջ մտածում էի, որ ՀԱԿ-ի որոշ ընկերներ չեն ցանկանում լավը տեսնել, բայց հիմա հասկանում եմ, որ նրանք ի վիճակի չեն լավը ընկալելու՛՛:
Ըստ Բաղդարարյանի՝ եթե ըննդդիմությունը ցանկանում է իշխանության գալ, պետք է կոալիցիա կազմեն. ՛՛Եթե չեք ուզում կոալիցիա մտնել, ապա այլ ճանապարհով չեք կարող իշխանության գալ, քանի որ այդքան մարդ չունեք: Խմբակցություններ կան՝ յոթ կա ութ հոգի է, բայց քսան երգ են երգում, նույնիսկ մի անգամ իրենց խմբակցությունով հավաքված չկան: Ձեր նպատակը Կառավարության աշխատանքը ձախողելն է, քանի որ դուք մտածում եք, թե հաջորդ Կառավարությունը կարող է դուք լինեք, բայց ոչ հաջորդ ոչ էլ մյուս Կառավարությունը դուք չեք լինելու, քանի որ ձեր քայլերով չեք կարողանա հասնել դրան՛՛,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: