10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք միասին առնվազն հինգ տարի կողք կողքի աշխատել ենք, դուք իսկապես էդպե՞ս եք մտածում.նախկին նախարարը՝ գործող նախարարին

”Պետական համակարգում վերջին անգամ ե՞րբ է աշխատավարձը բարձրացվել, համակարգի արդյունավետ աշխատանքի համար որքա՞ն մարդ պետք է ընդգրկված լինի համակարգում”,-դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` հարցրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և հնչեցրեց իր մյուս հարցերը: ”Ի՞նչն է փոխվում, սրանով բեռն ավելանո՞ւմ է, թե՞ ոչ, եթե աշխատավարձերը բարձրացվում են, կարելի՞ է տեսականորեն ենթադրել, որ կարելի է մի նոր նպատակային սոցիալական վճար մտցնել: Հաջորդը՝այս նախագիծը որտե՞ղ է քննարկվել՛՛,-հարցրեց Վարդանյանը:

Խոսելով նաև Կուտակային կենսաթոշակային համակարգի նախագծի այն որոշման մասին, որ աշխատակիցը, եթե հրաժարվում է կուտակայինից՝ պետք է դիմում գրի՝ Վարդանյանն ասաց. ՛՛Մենք այս դահլիճում ունենք պատգամավորներ, ովքեր սեփականատերեր են, բաժնետերեր են, եթե գնանք այդ գործարաններից մեկը, կարծում եք՝ քանի հոգի դիմումներ գրած կլինեն՛՛:

Ապա պատգամավորը հիշեցրեց նախարարի խոսքը Կառավարության նիստից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ կարծում է՝ իրենք ինչ էլ ԱԺ բերեն քննարկման, ընդդիմությունը մերժելու է. ՛՛Մենք միասին առնվազն հինգ տարի կողք կողքի աշխատել ենք, դուք իսկապես էդպե՞ս եք մտածում՛՛,-հարցրեց ՀՅԴ պատգամավորը:

Նախարարը նշեց, որ ինչ վերաբերում է պետական սեկտորում աշխատավարձի բարձրացմանն, ապա այն բարձրացվել է 2003-ին, իսկ դրանից հետո որոշակի փոփոխություններ են եղել եկամտահարկի հետ կապված: ՛՛Արդյոք մասնակիցների քանակը բավարա՞ր կլինի համակարգի արդյունավետության համար: Այս ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ, այս հացադրումն ավելի շատ ֆինանսական շուկայի խնդրին է վերաբերում և, բնականաբար, որպես պատասխանատու մարմին այդ աշխատանքերն իրականացվում է ԿԲ-ի կողմից՛՛,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է քննարկումներին նախարարը մտահոգություն հայտնեց ժամանակի սղության համար և բազմակողմանի քննարկումներ չեղան. ՛՛Կառավարությունը որևէ քայլ չի արել, որի համար վատ զգա կամ խնդիր տեսնի, որ մի բան ասել է մեկ այլ բան՝ արել, եղել է այն, ինչ-որ ներկայացվել է՛՛,-ասաց նախարարը: Պատգամավորի մյուս հարցերին նա չհասցրեց պատասխանել, քանի որ նիստի ժամանակը սպառվեց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ