“Ռեժիմ ես հայ եմ՝ սպանելու եմ քեզ” . ազատամարտիկները վճռական են /վիդեո/
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ամեն մի նիստը վերածվում է յուրօրինակ շուի: Ազատամարտիկները Ավետիսյանին համարում են քաղբանտարկյալ և դատական նիստերի ընթացքում կազմակրեպում են բողոքի ակցիաներ: Անցած դատական նիստին Դատական նիստի հենց սկզբում դատավոր Լեւոն Ավետիսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր դահլիճում աղմուկ ստեղծելու պատճառով, ապա զգուշացրեց, եթե այս անգամ էլ ազատամարտիկները խանգարեն, ինքը կքննարկի դռնփակ դատաքննության հարցը: “Նախորդ անգամ քաղաքացիները փոխանակ նիստը խանգարող իրենց գործընկերոջը դիտողություն անեին, ընտրեցին նրան ոգեշնչելու, հովանավորելու ճանապարհը: Խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել կարգ ու կանոն ենթարկվել օրինական կարգադրություններին”,- ասել էր դատավորը:
Հետո դահլիճում կրկին անգամ աղմուկ լսելով դատավորը վիրավորել էր ազատամարտիկներին ասելով.” Ո՞վ որ խանգարել է թող տղամարդկություն ունենա կանգնի , ասի որ ինքն է խանգարում թե չէ կանանց փեշերի տակ թաքնվելով” :
Այս արտահայտությունը վիրավորել էր ազատամարտիկներին:
Ի՞նչ քայլերի կգնան նրանք՝ հաջորդ, հունիսի 23-ի դատական նիստին հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանի հետ:
“Այս անգամ գուցե բոյկոտենք և ոչ մեկս դատարանի դահլիճ չմտնենք, տեսնենք այս անգամ ինչն է խանգարում, որ ինքը իր դատն անի…”,-նշեց Սարուխանյանը:
Սարուխանյանը հավաստեց նաև, որ ազատամարտիկները պատրաստվում են փոխել իրենց շապիկների մակագրությունը.”Մենր շապիկներին գրված էր՝ “ռեժիմ ես հայ եմ սպանիր ինձ” հիմա գրվելու է “Ռեժիմ ես հայ եմ սպանելու եմ քեզ”…արդեն ամեն բան չափից անցել է”,-հավելեց Սարուխանյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: