10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ Փաշինյան. Times.am

Times.amը գրում է․ Ինչպես հայտնի է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությունը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլն։

Ըստ Times.am-ի տեղեկությունների, վարչապետ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալու առիթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օգտագործել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարը ասել է.

«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ