26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական վերադասի հաճոյախոսությանը արժանանալու ձգտումը «Դուխով» կամ «Նոր» Ոստիկանության համար դարձել է գործելաոճ՝ ի հաշիվ անմեղության կանխավարկածի

Անմեղության կանխավարկածի ինստիտուտի գոյությունը «հետհեղափոխական» Հայաստանում սկսում է կրել ֆորմալ բնույթ: Հատկապես ոստիկանության լրատվական ծառայության վերջին մի քանի լայն տարածում գտած նյութերից կարելի է ենթադրել, որ քաղաքական ենթատեքստը և քաղաքական վերադասի հաճոյախոսությանը և գնահատմանը արժանանալու ձգտումը «Դուխով» կամ «Նոր» Ոստիկանության համար դարձել է գործելաոճ՝ ի հաշիվ անմեղության կանխավարկածի:

Շեշտում եմ՝ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և սպայական պատվի արժեքը երկարաժամկետ և մնայուն են, իսկ անձնական, հարաբերային, կարիերիստական և նոմենկլատուր շահերի քողարկումը կարճաժամկետ և նույն հիերարխիկ արժևորման առումով շատ արագ կարող է պետք չգալ և դառնալ քաղաքական առումով ժամկետանց՝ նույն քաղաքական վերադասի համար:

Թերևս այս գործելաոճի արդյունքն է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու առիթ տալիս նույն քաղաքական վերնախավի որոշ անդամների հովանավորչությունը վայելող կառայանմաններին ու կարաբինանմաններին, որոնք առանց վարանելու ոստիկանության շենքում ձեռք են բարձրացնում ոստիկանի վրա: Սրա մասին է պետք մտածել, «Դուխով» ոստիկաններ։

Հարգեք իրավական պետության ինստիտուտները, «հեղափոխական» հախուռնությունը մի դարձրեք գործելաոճ և սպասեք դիվիդենտներ կատարված անփույթ և կանխակալ աշխատանքից, որը թողնում է բացառապես վարկաբեկման առաքելություն ունեցող տպավորություն:

Այս գործելաոճի պատասխանը կարող է նույն իրավական պատասխանատվության մակարդակով հետ վերադառնալ:

Ռուսլան Բաղդասարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ