09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պատգամավորը սամբո կաներ Կիսելյովին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխան կտար Կիսելյովին, եթե ներկա գտնվեր հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստին: Հիշեցնենք, որ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը մի շարք անհարգալից հայտարարություններ էր արել ու սրտնեղել, որ Հայաստանում ռուսերենը հետընթաց է ապրում:

Այդ մասին խոսելով Սեդրակյանն ասաց. “Ես որ ընդեղ լինեի, սև Կիսելյով կբերեի գլխին: Սամբո կանեի”,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Սեդրակյանը ու նշեց, որ իր համար անընդունելի է, որ ռուսերենը հայերենից գերադասվի. “Ո՞նց կարող ա նման բան լինի, հայերենն է մեր լեզուն, ռուսերենը ոնց որ անգլերենը, կարող են գոյություն ունենալ, էդքան բան: Մեր լեզուն հայերենն է”,- ասաց նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ