17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մեր պետությունը հաճույք է ստանում բանտում քաղբանտարկյալներ ունենալուց. հրամանատար /վիդեո/

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարությունը շարունակվում է: Չնայած Ավետիսյանի փաստաբանը բազմաթիվ անգամներ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն այդպես էլ ազատամարտիկը մնում է անազատության մեջ:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նշեց, որ իշխանություններին ձեռնտու է այս վիճակը:

“Ավետիսյան Վոլոդյան ձգտում էր նրան, որպիսի կարողանար այս եռափեղկված, քառափեղկված մտորումները հանրության մեջից վերացնել ու նրա առաքելության ճանապարհին Վոլոդյաին ձերբակալեցին…”,-նշեց Խուդավերդյանը:

“Դատավորը սպասում է ինչ-որ կետից իրեն իջած հրահանգի՝ երկարացնեն, կարճացնեն, դատեն կամ չդատեն…Երկու ամիս էլ երևի կձգեն, բայց Վոլոդյան չի հանձնիվի, կասեն՝ հանեք գցեք դուրս…”,-հավելեց ազատամարտիկը, նշելով, որ երևի մեր պետությունը յուրատեսակ հաճույք է ստանում բանտում առանձին քաղբանտարկյալներ ունենալուց:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ