05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պետք է շնորհակալություն հայտնել և՛ Դավիթ Հարությունյանին, և՛ Սերժ Սարգսյանին

՛՛Դա քաղաքական փաստաթուղթ է և ավելի շատ լեզվաբանական, շարահյուսական, ոճաբանական վերլուծություն է արվել Սերժ Սարգսյանին կողմից, քան թե քաղաքական փաստաթղթին համարժեք պատասխան՛՛,-խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա քառյակի 12 կետերին է անդրադառնում, ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

՛՛Յուրաքանչյուր բառ, որ օգտագործված է այդ հայտարարության մեջ, չունի իր հստակ քաղաքական նշանակությունը, քաղաքական բովանդակությունը և պետք է առաջնորդվել հենց այդ մոտեցմամբ և ոչ թե լեզվաբանական կամ շարահյուսական՛՛,-նկատեց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝դրանք ևս կարևոր են, բայց առաջնահերթ քաղաքական բովանդակությանը պետք է ուշադրություն դարձնել: ՛՛Ինչ վերաբերում է նրան, որ պետք է իր գործընկերների կողմից մեզ բացատրվի, թե իրենք ինչ են ցանկանում անել և ինչպես են ցանկանում անել, այս առումով մենք բացատրության կարիք չունենք, որովհետև վաղուց արդեն գիտենք՝ այդպիսի բացատրությունների արդյունքում է այսօր հասել այս վիճակին և լավ օրից չէ, որ ծնվել է քառյակի այս փաստաթուղթը՛՛:

Պատգամավորը շեշտեց՝ այդ փաստաթղթով, ընդհակառակն, իենք են ուզում բացատրել մեծամասնությանը, որ ճիտ ճանապարհ պետք է որդեգրել: 

Ժառանգություն խմբակցության ղեկավարի համար զարմանալի չէր Սերժ Սարգսյանի նման արձագանքը, դեռ ավելին՝ համագործակցության անկնալիքների հույսեր փայփայողները կհամոզվեն, որ ակնկալիքներ պետք չէր ունենալ: ՛՛Պետք է շնորհակալություն հայտնել և՛ Դավիթ Հարությունյանին, և՛ Սերժ Սարգսյանին, որոնք ուղղակիորեն ասացին, որ չեն պատրաստվում համագործակցել մեզ հետ, չնայած մինչ այդ մեծամասնության ներկայացուցիչները խոսում էին, թե ինչ կառուցողական, լավ ընդդիմություն ունենք, ինչքան լավ առաջարկություններ են ներկայացրել, բայց դրանք այն մարդիկ էին, որոնք որոշում ընդունողները չեն այդ մեծամասնության մեջ՛՛,- նշեց Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ