17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ը մեսիջ է հղում Կառավարությանը

Քիչ առաջ քառյակի հետ հանդիպումից հետո ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժման անդամները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենց ձեռքի տակ է հայտնվել Կառավարության աշխատանքային փաստաթուղթը: ՛՛Մենք ուզում էինք մեսիջ հաղորդել Կառավարությանը, որ մենք կտրականապես դեմ ենք այս նոր սկզբուքների բոլոր կետերին, որոնք իրենց մեջ ներառում են ոչ թե գործնական քայլեր կուտակային համակարգը՝ խեղկատակ օրենքը փոխելու, այլ ինչ-որ նոր անունների տակ նույն սխեման կիրառելու: Մենք վճռականորեն պայքարելու ենք մինչև վերջ, վերջը դա մեր տեսանկյունից այն է, որ եթե ներդրվի նման համակրգ, դա բացառապես կամավորության սկզբունքով պետք է լինի՛՛,-ասաց Հակոբ Արշակյանը:

՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ անդամ Արսեն Մանուկյանն էլ հավելեց, որ այս նախագծից պարզ է դառնում, որ իշխանությունները հետ չեն կանգնում իրենց որոշումից: ՛՛Սակայն ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ը ևս չի նահաջելու. պայքարն ավելի է ծավալվելու: Հասարակական մեծ ճնշում պետք է լինի, հասարակությունը ցույց կտա իր ադեկվատ պատասխանը նման անօրինական քայլերի, եթե իշխանությունները մտադիր են ևս մեկ անգամ հակասահմանադրական օրենք կիրառել հասարակության վրա, ապա հասարակությունը համապատասխան քայլերով ցույց կտա իր պատասխանը՛՛,-նշեց Արսեն Մանուկյանը:

Հանդիպմանը մասնակից ՍԴ-ում հայցվոր կողմի փաստաբան Մերի Խաչատրյանն էլ ասաց, որ պետք է դրվեն հետևյալ սկզբունքները. ՛՛Այդ հանձնաժողովին հարց ունեմ տալու՝ արդյոք ՍԴ-ի որոշումը եղե՞լ է սեղանին, երբ դուք ՍԴ-ի որոշման հիման վրա այդ սկզբունքերը կառուցել եք. ես նոր ընթերցեցի, բացարձակ չկա համապատասխանություն, նույն խտրականությունը կա, որևէ փոփոխություն չկա, միայն բառերի ավելացում կամ տեղափոխություն: ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ը այդ փաստաթուղթը կկոտրի կրկին ՍԴ սկզբունքներով, երկրորդ անգամ կապացուցենք իրենց դա, սկզբնական շրջանում հայտարարեցին պետական աշխատողների վրա դա կտարածվի… նոր խտրականության տարբերակ է դրվել շրջանառության մեջ, մասնավորին անջատել են պետականից, պետականի համար սահմանադրությունը չի՞ գործում, թե միայն մասնավորի համար է գործում՛՛,-եզրափակեց Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ