ՕԵԿ-ը հյուրընկալվել էր ՀՀԿ-ում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/download_1402918575.jpg)
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցություն էր հյուրընկալվել ՕԵԿ խմբակցությունը: Հանդիպմանը մասնակցում էին ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, ՀՀԿ-ից՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը և այլք:
Լրագրողների հետ զրույցում Հեղինի Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կոնստրուկտիվ էր, քննարկվել է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը: ՛՛Բավական դրական էր, այդ տեսանկյունից իրենք նույնպես համաձայն են, որ մենք համագործակցենք, և բոլոր քաղաքական ուժերով տեսնենք՝ ինչպիսի խնդիրներ կան ընտրական օրենսգրում, սկսած ամենակորևորից՝ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն՛՛,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ ՀՀԿ-ը համաձայն է, որ փոխեն ընտրական համակարգը, նա պատասխանեց. ՛՛Իրենք համաձայն են, որ սկսենք համագործակցել դրա շուրջ, սկզբունքորեն դեմ չեն, որ աշխատանքային խումբ ստեղծվի ու քննարկումներին դեմ չեն՛՛: Բիշարյանը հայտնեց, որ միայն այս հարցն է քննարկվել, իսկ նախկինում այս նույն հարցի հետ կապված հանդիպել են ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հետ:
՛՛ ՛՛Դաշնակցությունը՛՛ բերել էր նախագիծ, մեր խմբակցությունը ևս միացավ, բայց չկարողացանք անցկացնել որպես օրենք, բայց չպիտի դադարենք պայքարելու, որ հարյուր տոկոս համամասնականը դարձնեն իրողություն, այս տեսանկյունից մենք շարունակում ենք հետևողական գործողությունները՛՛,-նկատեց նա՝ հորդորելով ի սկզբանե չհայտարարեց, որ ՀՀԿ-ը դեմ է լինելու, և այս նախագիծը ևս չի ընդունվելու: ՛՛Քննարկումների ընթացքում կորող ենք հանգել նրան, որ մեծամասնություն ունեցող կուսակցությունը մեզ հետ այս հարցի շուրջ նույն դիրքորոշումն ունենա՛՛: