Ազատամարտիկին բերման են ենթարկել՝ ոստիկանություն. ակցիա Ազատության հրապարակում /վիդեո/
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը այսօր Ազատության հրապարակում սկսեց նստացույց- ակցիա: Ազատամարտիկը ստացել է վարչական տույժի մասին իրազեկող ծանուցագիր, որտեղ նշված է, որ նա Կառավարության դիմաց ապրիլի 17-ին մուկ և կատու բաց թողնելու ակցիան իրականացրել է խախտումներով, որի համար 20 հազար դրամ տուգանք վճարի:
Պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին ազատամարտիկն ասաց, որ ոստիկանության ուղարկած ծանուցման մեջ ասված է, որ ինքը թույլ է տվել իրավախախտում, քանի որ իր տարած մուկն արտաթորել է Կառավարության շենքի դիմաց:
“Դեռ հարց է` ով ում կվճարի: Մկան արտաթորանքի համար ես ինչո՞ւ պիտի վճարեմ: Դեռ թող պարզեն, թե որ մուկն է արտաթորել Կառավարության շենքի դիմաց” ,- ասաց ազատամարտիկն ու նշեց, որ շոուն շարուկվելու է, ինչպես նաև նշեց, որ այս գործով հետաքրքրվել են մի քանի փաստաբաններ, որոնք կպաշտպանեն իր շահերը:
Նա իր հետ բերել էր 2 դույլ՝ գումարը քաղաքացիներից հավաքելու նպատակով:
Քիչ առաջ ազատամարտիկը ահազանգեց մեր խմբագրություն տեղեկացնելով, որ իրեն կրկին անգամ բերման են ենթարկում ոստիկանության բաժին, պատճառաբանելով, որ հասարակական վայրը ճիշտ չի օգտագործել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: