14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են . իրավապաշտպան

Ախր որ կողմից նայում ես՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը և Արա Բաբլոյանին ներկայացված կասկածը զավեշտ են և ոտնձգություն առողջ բանականության նկատմամբ։

Օրինակ՝ հարցը դիտարկենք զուտ ֆորմալ-քրեաիրավական տեսանկյունից։ 300-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում, ի թիվս այլոց, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ոչ թե օրինակ ՍԴ դատավորի) լիազորությունների յուրացման համար։ Ո՞րն է ՀՔԾ-ի վարկածը։ Ասում են՝ չգիտեմ՝ ինչեր եք արել, որ Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ։

Հիմա ի՞նչ է եղել իրականում։ Մի պահ մոռանանք «թուղթը էսօր բերեցին, չէ՝ վաղը բերեցին» ամոթապատումը։

Հարց. ի՞նչ կարգավիճակ ուներ Հրայրը ՄԻՆՉԵՎ ՍԴ նախագահ դառնալը։ Պատասխան. ՍԴ դատավորի կարգավիճակ։

Հարց-2. վիճարկվո՞ւմ է Հրայրի՝ ՍԴ դատավոր ընտրվելու իրավաչափությունը։ Ոչ։

Հարց-3. ՍԴ որոշումները կայացնելիս ՍԴ նախագահի ձայնը ունի՞ ՈՐԵՎԷ առավելություն ՍԴ դատավորի ձայնի հանդեպ։ Ոչ։ Անգամ ձայների հավասարության դեպքում այլևս չկա ՍԴ նախագահի ձայնի առավելության կանոնը (առաջ կար)։

Այսինքն ՍԴ կազմում, ընդհանուր առմամբ, որևէ փոփոխություն չի եղել։ Որևէ նոր մարդ չի ընդգրկվել ՍԴ կազմ։

Բա էլ ի՞նչ եք ուզում։ Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումը ո՞ւր է, թեկուզ ձեր վարկածով։

Ռուբեն Մելիքյան

իրավապաշտպան

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ