03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»-ին Նիկոլ Փաշինյանը հակադարձում է «Պետությունը՝ ես եմ»-ով

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ավելի այլանդակ և զավեշտալի բնույթ են ստանում… Երբեք չեմ համակրել ՍԴ դատարանի նախագահին, բայց այն ինչ տեղի է ունենում այժմ նրա և նրա ընտանիքի անդամների շուրջ, անընդունելի է… Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ի դիմումը… Սա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ-ում նրա հարազատ “Իմ Քայլը” դաշինքի խոշորագույն ֆիասկոներից մեկն էր…

Մինչ այդ ՍԴ նախագահի և նրա քրոջ՝ Անժելա Թովմասյանի դեմ իշխանությունների և նրանց կողմից հովանավորվող որոշ ուժերի բացահայտ տեռորը, որի արդյունքում նաև ձերբակալվեցին Հրայր Թովմասյանի երկու սանիկները, ինչպես երևում է, որևէ ազդեցություն չունեցան ՍԴ դատավորների վրա. իշխանություններին հաճոյանալու որոշում նրանք չընդունեցին… Սակայն, ինչպես երևում է, իշխանությունները, այս որոշմանը սպասելով, նախապատրաստվել էին Թովմասյանի և նրա ընտանիքի դեմ նոր հարձակումներին…

Գործի դրվեց պլան “Բ”-ն… Այսպես, ԶԼՄ-ներից տեղեկացա, ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել Թովմասյանի 75-ամյա հորը և երեխաներին… Որքան հասկանում եմ, գործող իշխանությունները “արդարության վերականգնման” քողի տակ որոշել են ոտնատակ անել ոչ միայն իրենց հակառակորդներին, որոնց վերաբերվում են ինչպես թշնամներին, այլև նրանց ընտանիքի անդամներին, որը շատ վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար՝ հաշվի առնելով մեր հասարակության մեջ գերակայող, չգրված, բայց ընդունված կանոնները և մենթալիտետը, ըստ որոնց, վեճերի կամ կռիվների ժամանակ ընտանիքի անդամները և հատկապես երեխաներն անձեռնմխելի են…

Կարելի է ասել, որ մեզ մոտ միշտ առաջնորդվել են “Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ” արտահայտությամբ… Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որքան հասկանում եմ, բավական հին, բայց Հայաստանի համար նոր մշակույթ է հրապարակ բերել և երկիրը ղեկավարում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի՝ “Պետությունը՝ ես եմ” կարգախոսին համաձայն… Նիկոլ Փաշինյանը, անցնելով “Ռուբիկոնը”, պետք է հասկանա, որ իշխանությունը մի օր հանձնելու է այլ քաղաքական ուժի ու այդ ժամանակ իր կառավարման տարիներին տեղի ունեցած անօրինականությունների վերաբերյալ քրեական գործեր կհարուցվեն և չի բացառվում, որ ոչ միայն ինքը, եթե, իհարկե, չհասցնի փախնել երկրից, այլև իր ընտանիքի բոլոր անդամները կհայտնվեն նույն ԱԱԾ-ում…
Այն, ինչ անում են այս իշխանությունները բումերանգի էֆեկտով հետ է վերադառնալու իրենց…

Հ.Գ. Իշխանությունների համար անընդունելի գործիչներից ձերբազատվելու համար նրանց ընտանիքի անդամներին, հատկապես ծերերին և երեխաներին, ներքաշել կեղտոտ խաղերի մեջ ավելի է նսեմացնում իշխանություններին և հատկապես Փաշինյանին…

Քանի ուշ չէ, կա՛նգ առեք… Սա անընդունելի է…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ