08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀառողջապահությաննախարարԱրմենՄուրադյանըևՇվեդիայիառևտրինախարարԷվաԲյորլինգն այսօրՀՀԱՆՎ.Ա. ՖանարջյանիանվանՈւռուցքաբանությանազգայինկենտրոնում ներկա գտնվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխիկական համագործակցության ծրագրի շրջանակում շվեդական «Էլեկտա» ընկերության կողմից կենտրոնին տրամադրված գծային արագացուցչի նվիրատվությանը:

Շվեդիայինախարարիայցիշրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկուերկրիուռուցքաբաններիմասնակցությամբգիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձանճառագայթային թերապիայիոլորտումկիրառվողնորարարություններին, նորագույն սարքավորումների կիրառման արդյունավետությանը ևայլ թեմաների: Գիտաժողովի եզրափակիչ մասում հանդես եկան նախարարները:

Շվեդիայից ժամանած հյուրերին շնորհավորելով  Ազգային տոնի կապակցությամբ, Արմեն Մուրադյանն ասաց.

«Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ  է ստանում նաև առողջապահության բնագավառում Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն  կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, Լինելով բժիշկ,  Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»:

Շվեդիայի առևտրի նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցության շնորհիվ Հայաստանում  առաջընթաց կգրանցվի սոցիալական ծառայությունների և հանրային առողջապահական ոլորտում։

«Գիտեմ, որ գիտաժողովի ընթացքում երկու երկրի մասնագետների կողմից բավական հետաքրքիր զեկուցումներ են հնչել, ինչն ավելի արդյունավետ կդարձնի գծային արագացուցչի կիրառումը։ Մաղթում եմ, որ ձեր բոլոր հիվանդներն ապաքինվեն»,-ասաց տիկին Բյորլինգը։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը նշեց, որ 1.5մլն եվրո արժողությամբ արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային  բուժման նորագույն սարքերից է։ Այն տեղադրելու և գործարկելու համար ապահովվել են ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմանները, որոնք արժանացել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հավանությանը։

Գծային արագացուցիչը ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օրգանի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, բուժման արդյունավետությունը զգալի ավելանում է։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ