28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չէի պատկերացնի, հաստատվեց. 1937թ․ տեռորի և 2019թ․ գավառական տեռորի մեթոդները նույնն են. իրավապաշտպան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՉԷԻ ՊԱՏԿԵՐԱՑՆԻ

Հաստատվեց․

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը հրավիրվել են КГБ, ներեցեք ԱԱԾ «զրույցի»։ Միայն օրենքի շրջանակներում գործող, ժողովրդի իրավապահ մարմինները ուսումնասիրում են Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը։ Հավանաբար նրանց սուր, մասնագիտական աչքից չեն վրիպի այն հսկայական չարաշահումները, որ կատարվել է տանիքի կառուցման ժամանակ։ Եվ, հավանաբար շուտով կլսենք ԱԱԾ հաղորդագրությունը․ « Հրայր Թովմասյանը․․․․առևերույթ հանցագործություն ․․․և այլն»։

Այսպիսի պատմություններ երեխա ժամանակ լսել եմ իմ ծնողներից հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին և չէի պատկերացնի , որ 21-րդ դարի Հայաստանում ինքս դրան ականատես կլինեմ։ Նման անհեթեթ պատմություններ էին ներկայացվում և ժողովուրդը հավատում էր․ «Ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Նստեցնել, գնդակահարել ժողովրդի թշնամիներին»։ Առավել «լոյալները»․ «Դե՛․ մի բան արած կլինի, հո՛ հենց էնպես չէին բռնի»։

 Իհարկե, 1937 թ․ բոլշևիկյան տեռորն, իր մասշտաբներով չես համեմատի 2019թ․ «ժողովրդավարական» Հայաստանի գավառական տեռորի հետ։ Բայց մտածողությունն ու մեթոդները նույնն են։ Եվ ովքեր ողջունում են սույն գործողությունները կամ լռում են, պատասխանատու են Հայաստանի ապագայի համար, անկախ կուսակցական պատկանելիությունից, Հրայր Թովմասյանի նկատմամբ վերաբերմունքից»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ