10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊՊԾ գունդը և Փաշինյանի՝ ռադիոտունը գրավելը նույն արարքն է․ Վիտալի Բալասանյան

Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Սասնա ծռերի» հանդիպմանը:

«Եթե Արցախի նախագահը որևէ ահաբեկիչի հետ նստեր կաբինետում, կամ կապ չունի որտեղ, ինչ-որ հարցի շուրջ խոսեր, ինքն ինձ համար ահաբեկիչ համար մեկն է: Ինքը կստանա այն, ինչի մասին ես խոսում եմ, ինձ համար տարբերություն չկա: Չկա պետություն, որ ահաբեկիչներին պատերազմ հայտարարած չլինի: Ես չեմ ուզում անմասն մնալ դրանից: Ես չեմ ուզում, որ իմ երկրում լինի ահաբեկիչ, չեմ ուզում, որ լինի հանցագործություն կատարած եւ անպատիժ մնացած հանցագործ: Ես չեմ ուզում, որ պետական հատուկ պահպանվող տարածք գրավեն իմ երկրում, ճիշտ այդպես Նիկոլ Փաշինյանը ռադիոտունն է գրավել, դա նույն արարքն է»,-ասաց Բալասանյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ