06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գիշերել են ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ հաջորդ օրը Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով

Թո՛ղ Աննա Հակոբյանը հերքի․

Մամուլը գրում է Աննա Հակոբյանի ճոխ վոյաժների մասին, այս անգամ էլ վարչապետի կինը թռել է Շվեյցարիա երկու օրով: Դե, հիմա բռնվեք, թե ինչ բացահայտում են արել մեր հուսալի աղբյուրները: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության հետ Թուրքմենստան է այցելել նաև Աննա Հակոբյանը:

Ասում են՝ հայկական պատվիրակության մոտ օդը սառել էր, աջ ու ձախ հրամանների պակաս չէր զգացվում, գիշերել են ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում, իսկ հաջորդ օրը Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով:

Էս զոմբիները չեն հասկանա․ սա իրենց խելքի բանը չի, կոռուպցիա, պետական թալան:

Արա՛, ես չեմ հասկանում, առաջ գոռում էիք, թե մենք գալիս ենք կոռուպցիան վերացնելու, հիմա ստացվում է, որ կոռուպցիան պետականացրել եք, պետական բյուջեն էլ հատկացրել եք Աննա Հակոբյանին:

Հ.Գ. Հիմա թող Աննա Հակոբյանը հրապարակավ ներկայացնի, թե ինչո՞ւ է մեկնել Շվեյցարիա կառավարական ինքնաթիռով, և ՀՀ հարկատուների վրա ինչքա՞ն են նստել Աննա Հակոբյանի ճոխ վոյաժները:

Գրում է օգտատեր Արմեն Սահակյանը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ