25 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Ամոթ է՛՛

Ազգային ժողովում ՛՛Գովազդի մասին՛՛ և ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի երկորդ ընթերցման քննարկման ժամանակ հարակից զեկուցող Արատկ Դավթյանը տեղեացրեց, որ օրինագծում հավելվել են երկու առաջարկներ: Դրանցով պետք է փոխվի 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը ժամը 22։00-ից մինչև 06։00-ի փոխարեն  22:30-ից 06:00-ը: Ինչպես նաև գովազդը պետք է թույլատրվի տպագիր ձևով բացառությամբ ամսագրերի կազմի։

Սակայն այս նախագծին դեմ էին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը շեշտեց, որ սա ընդամենը լոբբինգ է որոշ գործարար շրջանակներից: ՛՛Լոբբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորներ և կամք են կատարում խորհրդարանից դուրս որոշ մարդկանց՛՛: Արամ Մանուկյանի խոսքով՝ ամբոջ աշխարհը գնում է խմիչքի ու ծխախոտի գովազդի կրճատմանը, նաև ծխախոտի դեմ լայնածավալ պայքարի, որպեսզի երեխաներին զերծ պահեն այս խնդրից, քանի որ առողջապահական խնդիր է։ ՛՛ՀՀ-ն այդ ուղղությամբ երկար ժամանակ բավական առաջ է գնացել՝ մերժելով ծախախոտի և խմիչքի գովազդը։ Կառավարությունը դեմ է, բժիկները դեմ են, բոլորս էլ գիտենք, որ սա վատ է, բայց մի քանի հոգու կամքի արտահայտություն է , համաձայանություն են տվել ու այդ նախագիծը բերել են։ Հազիվ մի քիչ առաջ ենք գնացել, ի՞նչի եք գնում, ի՞նչի եք տւրք տալիս՛՛,-հարցրեց նա: ՀԱԿ պատգամավորը ներկայացնում էր նաև ՀՅԴ-ի , Ժառանագության տեսակետները: ՛՛Մի քվերակեք այս օրենքին , ամոթ է՛՛,-դիմելով իշխանություններին՝ նշեց նա։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, թե առողջապահական և էսթետիկ խնդիր կա: ՛՛Մենք հետ քայլ ենք կատարում, ես համաձայն եմ մեր գործընկերի հետ: Հանրային շահը տվյալ դեպքում պետք է գերազանցվի այլ՝ որոշակի հասկանալի շահերին՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ