08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կարևոր չէ՝ իմ դիմած ով է կանգնած, այդ ֆեյսբուքային պուճուր-մուճուր, ճիճուական բաներն ինձ չեն հետաքրքրում

”Գազը ու՞մն էր. ինձ գազի մարդ անվանումն են տվել, ի՞նչի համար, ռուսներինն էր, ամենաշատն ո՞վ է գազի մասին խոսացել, ես եմ չէ՞ եղել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ պատասխանելով Facebook սոցիալական ցանցում իր հասցեին հնչած քննադատություններին: Նշենք, որ տեսակետ էր հնչել, որ մինչև Որոտանի վաճառքը ևս շատ կարևոր ռազնավարական օբյեկտներ էին վաճառվել, սակայն ՀԱԿ-ը միայն Որոտանի վաճառքն է քննադատում, քանի որ այն ԱՄՆ-ին է վաճառվել, և ոչ թե Ռուսաստանին:

Մանուկյանը շեշտեց, որ գազի պատմությունը ՌԴ-ի հետ էր կապված, և ինքը ՌԴ-ի շահերի դեմ էր նաև խոսում: ՛՛Ստացվեց, ես ռուսների շահի դեմ եմ խոսել:

Սևանի հետ կապված իմ արած ամբողջ աղմուկները լսե՞լ եք, ներկա՞ եք եղել, դա ռո՞ւսների դեմ էր. սա Հայաստանի համար էր: Ես երբեք որևէ մեկի դեմ չեմ խոսում, ես խոսում եմ մենակ Հայաստանի համար՛՛: Մանուկյանը շեշտեց՝ նման քննադատություններն իրեն չեն հետաքրքրում: ՛՛Կարևոր չէ՝ իմ դիմած ով է կանգնած, ես իմ երկրի շահն եմ պահում, և այդ ֆեյսբուքային պուճուր-մուճուր, ճիճուական բաներն ինձ չեն հետաքրքրում: Ով ինչ ասաց, ով ինձ քննադատեց, Արամ Մանուկյանին չեն կարող քննադել որևէ մեկի խնդիրը լուծելու կամ որևէ մեկի դեմ խոսելու համար, ես ունեմ մի շահ՝ իմ երկրի շահը՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ