02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին

Հարգելի պարոն Սահակյան,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է:  Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված քաղաքականությանը, որը վարում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ձեր գլխավորությամբ:

Վստահ եմ, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Ձեր հետագա գործունեությամբ կշարունակեք ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ առողջություն եւ հետագա  հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Արցախի ժողովրդին` խաղաղություն եւ բարեկեցություն:

Հովիկ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախագահ

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ