13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Անջրպետ՝ վարչապետի և իմքայլականների միջև: Ո՞վ է բոյկոտում. Իրատես

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը սկսել է հաճախ նիստեր գումարել. եթե առաջ ամսական մեկ-երկու անգամ էին հավաքվում, այժմ հանդիպումներն ամենշաբաթյա են դարձել:

«Շաբաթական մեկ օր անպայման նիստ են անում, շաբաթ կարող է լինել՝ նույնիսկ երկու անգամ հանդիպեն: Վարչապետը միշտ չէ, որ ներկա է լինում, բայց ամեն ինչից ու ամեն մեկից ավելի քան տեղեկացված է,- ասաց «Իրատեսի» աղբյուրը՝ հավելելով,- Խորհրդարանում նիստեր այլեւս չեն անցկացվի, նախ՝ ԱԺ աշխատակազմն էր ստիպված երկար մնում շենքում, հետո՝ բուռն քննադատության էին արժանանում մյուս խմբակցությունների կողմից, որ եթե այդպես է՝ մենք էլ կարող ենք ԱԺ-ում նիստեր անել ու արտաժամյա վատնել պետական գույքի համար տրամադրվող միջոցները»:

Ինչ վերաբերում է պատգամավորների մասնակցությանը, ապա վերջին մի քանի նիստերին որոշ պատգամավորներ բացակայում են: Նրանք հիմնականում այն մարդիկ են, որ դեմ են «Ամուլսարի» շահագործմանը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. «Հիմա թե վարչապետն ինքն է ասել՝ չգաք նիստերին, թե այդ պատգամավորներն իրենք են բոյկոտում, չենք կարող ասել։ Բայց փաստը, որ վարչապետի ու այդ պատգամավորների միջեւ ընդգծված անջրպետ կա, կասկածից վեր է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ