11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Ներքին կարգով» դատավորներին հրահանգ է իջեցվել. Փաստ

Թերթի տեղեկություններով, իշխանությունները ներքին կարգով «խորհուրդ» են տվել դատարանների նախագահներին, որպեսզի փաստաբանների կողմից դատարան ներկայացված միջնորդությունների մասով հնարավորինս անզիջում լինեն եւ առավելագույնս մերժեն միջնորդությունները։ 

Խոսքը վերաբերում է միջնորդությունների բոլոր տարբերակներին՝ կապված խափանման միջոցի, ինքնաբացարկի միջնորդության, թե այլնի հետ։ 

Ըստ թերթի աղբյուրների, սա կարող է լուծել մի քանի հարց. ի մասնավորի՝ հնարավոր կլինի առավել մեծ քանակությամբ դատական «աղմուկներ» ապահովել հատկապես «նախկինների» հետ կապված, ինչը «օդ ու ջրի նման» անհրաժեշտ է իշխանություններին, եւ երկրորդ՝ հանրության շրջանում այնպիսի կարծիք չի ձեւավորվի, թե փաստաբանների միջնորդությունները մերժող միակ դատավորը Աննա Դանիբեկյանն է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ