20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ եւ իրական հետեւորդների հորինված Հայաստանում, երեւակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգեւորվեի վարչապետի եւ Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թեւանցուկ նկարից…

Նախկինում ասում էին, որ ոզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում։ Հիմա, երբ պետական քարոզչամեքենայի ծավալներն ու թափը հասել են աներեւակայելի «բարձունքների», այդ Հայաստանը դարձել է էլ ավելի վիրտուալ ու սինթետիկ։

Չգիտեմ, այդ ի՞նչն է ավելի ուժեղ, քան միամտությունս, հորինվածքներին տրվելու հոգեբանական գայթակղությունս եւ էգոցենտրիկ «ինքնախաբեությունս»։ Բայց…

Խիղճս եւ միտքս միասին են մերժում այդ արհեստական կտերը, պատրանքներն ու կիսաէրոտիկ-կիսաքաղաքական պրիմիտիվ ֆանտազիաները։

Երեւի նրանից է, որ պատմություն ու աշխարհագրություն գիտեմ։ Եւ ոչ միայն Հայաստանիս…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ