24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍԴ նախագահը ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք՝ հայ-գերանական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր գործում: Դեսպանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Գերմանիայի դեսպանության միջև առկա ջերմ և համագործակցային հարաբերություններին և հայտնել իր հանձնառությունն առ այն, որ արդյունավետ և ակտիվ համագործակցությանը կկրի շարունակական բնույթ:

Հրայր Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի և Գերմանիայի Սահմանադրական դատարանների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ անդրադառնալով 2019 թվականին Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած արդյունավետ այցի մանրամասներին։ Հ․ Թովմասյանը դեսպանին հայտնել է, որ 2020 թվականի սկզբին նախապատրաստվում է իր գլխավորած պատվիրակության պատասխան այցը Գերմանիա։

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը գոհունակությամբ է խոսել նաև Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ-ի) իրավական ծրագրի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների և փորձագետների հետ իրականացվող փորձի փոխանակման ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական ոլորտի ընթացիկ հիմնախնդիրներին և բարեփոխումներին՝ կարևորելով վերջիններիս իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ