17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա, սաբոտաժ է հասունանում. Իրատես

Ասում են, թե ուժային կառույցներում, մասնավորապես ԱԱԾ-ում, լուրջ անհանգստություն կա` ով է դառնալու կառույցի ղեկավարը: Չնայած արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանը բացառել է նման հեռանկարը, այնուհանդերձ, այս պահին քննարկվող միակ թեկնածուն նա է:

Իշխանությունները զգուշավորություն են հանդես բերում այս հարցում, չեն շտապում, որովհետեւ, բացի օրենքի նախագծի չընդունված լինելուց, համակարգում ոչ «հարմար» մարդու նշանակման դեպքում կարող է խուլ, աննկատ սաբոտաժ ընթանալ. համակարգը խիստ կառուցիկ, պահպանողական, զգայուն օրգանիզմ է, ունի ներքին «ճշմարտություններ», եւ չի հանդուրժի համակարգից հեռու, մանավանդ սորոսական համարում ունեցող որեւէ մեկին. «պրոֆեսիոնալներն» այնտեղ սեպեր խրելու նուրբ արվեստի 400 «արդար» ձեւ գիտեն:

Ի դեպ. Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» պատմությունը «արձանագրող-կերտող-նկարահանողներն» այլեւս համակարգում չեն. պատճառներն անհայտ են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ