03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման եւ տուգանքի վերաբերյալ ծանուցում:

 Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչական տույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միեւնույն է՝ համարվում են անձին հանձնված եւ ուժի մեջ են մտնում:

Միաժամանակ, նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՃՈ վարչական ակտն անմիջապես ուղարկվում է ԴԱՀԿ ծառայության կատարման, որից հետո արգելադրվում են անձի բանկում ունեցած ֆինանսական միջոցները:

 Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այս հարցը համարում է խնդրահարույց եւ քայլեր է ձեռնարկելու օրենքի այս բացը լրացնելու ուղղությամբ: Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տուգանքների վճարման եւ բողոքարկման ժամկետների հարցում:

 

Պաշտպանի աշխատակազմ

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ