… Մի պահ դադա՜ր առեք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին. Տավուշի թեմի առաջնորդ
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նվիրված օրերս Տավուշում զոհված զինծառայողի հիշատակին: «Մեր Մուշեղը» խորագրով գրառման մեջ Բագրատ եպիսկոպոսը գրում է.
«Սիրելիներ,
Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադա՜ր առեք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն… Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին..
Մուշեղը՝ Տավուշեցի հինգերրորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին…
3STOPPED
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:
Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան…Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ»: