Ամենաթանկ “աստղային” մատանիները /ֆոտո/
Նշանադրությունը կյանքի անմոռանալի պահերից մեկն է, իսկ այն ավելի տպավորիչ կարող է դարձնել նշանադրության մատանին, հատկապես եթե այն մի ամբողջ կարողություն արժե:
Պարզվում է, հոլիվուդյան գեղեցկուհիների սրտերը գրավելու համար տղամարդիկ ծախսում են ոչ միայն հազարավոր, այլ նաեւ միլիոնավոր դոլարներ: Եվ այսպես, ամենաթանկ մատանիների տիրուհիների տասնյակը:
Ամենաթանկ մատանին երգչուհի Բեյոնսեին է նվիրել երգչուհու սիրելին` Ջեյ Զին: 18 կարատանոց ադամանդե մատանու արժեքն է 5 մլն դոլար: 2-րդ տեղում հույն միլիոնատեր Պերիս Լատիսի նվիրած մատանին է Պերիս Հիլթոնին: Արժեքը` 4,7 մլն դոլար: Դոնալդ Տրամպը Մելանյա Կնաուսին նվիրել է 3 մլն դոլար արժողությամբ 15 կարատանոց ադամանադե մատանի: 1968-ին 40 կարատանոց ադամանդե մատանի` 2,6 մլն դոլար արժողությամբ, Ժակլին Քենեդիին է նվիրել Արիստոտել Օնասիսը: 2008-ին “Jacob & Co”-ի 2,5 մլն դոլար արժողությամբ մատանին Մըրայա Քերիին նվիրեց Նիք Քենոնը: “Lorraine Schwartz”-ից 20,5 կարատանոց ադամանդե մատանին մեր հայրենակցուհի Քիմ Քարդաշյանին նվիրել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը:
1920-ականների 10 կարատանոց ադամանդե մատանին` 28 փոքրիկ քարերով, Մայքլ Դուգլասի նվերն էր Քեթրին Զետա-Ջոնսին: Ջենիֆեր Լոպեսին Բեն Աֆլեքի նվիրած 6,1 կարատանոց վարդագույն ադամանդե մատանին 1,2 մլն դոլար արժեք ուներ: Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը իր սիրեցյալ Կամիլլա Փարքեր Բոուլզին նվիրել է 1 մլն դոլար արժողությամբ պլատինե մատանի: Տասնյակը եզրափակում է Հիլլարի Դաֆը, ում 14 կարատանոց ադամանդե մատանին, որը երգչուհուն նվիրել է հոկեյիստ Մայք Քոմրին, արժե կրկին 1 մլն դոլար: