17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ծառայեք բոլորին

Ես ձեր մեջ եմ ծառայողի պես

Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը: Պատրաստ եղեք ձեր որդի լինելը ծառայությամբ հաստատել: Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք՝ իբրև ձեր Հոր Տունը եկած հյուրեր: Ամենքի հետ վարվեք սիրով, ազնվորեն ու մեծ նրբանկատությամբ:

Եղեք՝ իբրև ծառա բոլորին. ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի համարեք: Միշտ պատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար: Ծառայություն. սիրով կատարված անվերջ ծառայություն:

Բացվող Ուրախություն կա ծառայության մեջ: Մեծ հրճվանք կա՝ ուրիշներին օգնելով Իմ կամքը կատարելու մեջ: Կարողացեք Իմ Կամքի արտահայտությունը լինել՝ առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար Եմ նախատեսել:

Մի մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայում եք նախ ձեր Վարդապետին՝ Տիրոջը, որ աշակերտների ոտքերը լվաց: Ուստի ծառայելով ուրիշներին՝ ապացուցեք Իմ հանդեպ ունեցած ձեր Սերը:

«Աստծո կանչը»

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ