25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը դուրս է գալիս գծերից. КомменрсатЪ

Ռուսական «КомменрсатЪ» թերթն անդրադարձել է օրերս տարածված տեղեկություններին առ այն, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կարող է ժամկետից շուտ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը, որն իրականացնում է նրա «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը։

Թերթը հիշեցնում է, որ 2018 թվականի օգոստոսին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՀԿԵՈւ գրասենյակում իրականացրեց խուզարկություն՝ հատուկ ջոկատի ներգրավմամբ, 19 հազար դոլարի հարկերի չվճարման կասկածանքով։Իսկ Վլադիմիր Պուտինի հետ իր սեպտեմբերին բանակցությունների արդյունքների վերաբերյալ թերթի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկել է այդ թվում նաեւ ՀԿԵՈւ հարցը, եւ որ, նախնական տեղեկություններով, չարաշահումներն ընկերությունում կազմել են ոչ թե 19 հազար, այլ 60 մլն դոլար։

Հայաստանի Քննչական կոմիտեն 2018 թվականի դեկտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ ստուգվում են մոտ 230 մլն դոլար ներդրումների արդյունավետությունն ու իրավաչափությունը»։

Ընկերությունը ռուսական թերթին հայտնել է, որ չեն մեկնաբանում կոնցեսիոն պայմանագրի հնարավոր վաղաժամկետ դադարեցման մասին տեղեկությունը եւ «շարունակում են զբաղվել տնտեսվարական գործունեությամբ»։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ պարբերականին հայտնել են, որ «կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրականացման մասին բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են»:

«Եթե ինչ-որ գործ է հարուցվել, ապա այն պետք է ինչ-որ պահի ավարտին հասցվի: Իսկ երբ պամտությունը ձգձգվում է տարուց ավելի եւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում, ապա դա միայն խոչընդոտում է ձեռնարկության աշխատանքին, եւ այդ դեպքում ի՞նչ ելք ունի ընկերությունը: Այդ պատճառով նրանք, հնարավոր է, դա որպես գործիք են օգտագործում՝ ասելով. «Եթե դուք գործն ավարտին չհասցնեք, մենք կհեռանանք»,- նշել է ՀՀ-ում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն՝ զգուշացնելով, որ եթե ՀՀ-ն այդպես շարունակի, ներդրողները կհեռանան։

«INFOLine-վերլուծաբաններ» ընկերության տնօրեն Միխայիլ Բուրմիստրովի խոսքով՝ «հարցը ծայրահեղ փուլում է, եւ այն, որ ընկերությունը ստիպված է բարձրացնել ՀՀ-ից հեռանալու հարցը, օգնության վերջին կոչն է: Փորձագետի կարծիքով՝ խնդրի լուծումն ընկած է այն ավելի բարձր մակարդակի հասցնելու հարթությունում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ