26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Յուպկով արունե՞ր: Անունը կդնեն «քուրմ» բայց մարդկանց տրանսվերտիստի գաղափարին կջերմացնեն

«Մեր Ժամանակների Հերոսը» երեկ սկսվեց այսպիսի մի տարօրինակ պարով: Ես չգիտեմ սրան ինչ անուն տամ, «յուպկով արուներ» թէ՞ կիսամերկ յուպկով «տղաներ»: Երբ Ստամբուլյան Կոնվենցիան չկարողացան անցկացնել ձեզ գրեցի որ արթուն մնաք, փորձելու են ամեն կերպ առաջ տանել այս պղծությունը: Ու դա անում են Հայերիս համար մի նվիրական օրով, թասիբով մարդկանց քաղաքում՝ աշխարհիկ և հոգևոր վերնախավի ներկայությամբ:

Ես չգիտեմ ստեղ ով ով են, բայց Աստուծո Խոսքն ասում է, որ ոչ միայն այսպիսի բաներ անողներն են պատժվելու Աստծուց, «այլ նաեւ նրանք, որ գործողներին հավանություն են տալիս» (Հռ 1:32): Ես համաձայն չեմ այս բաներից հետ, սրանք իմ ժամանակի հերոսները չեն՝ այլ պղծություն, ու չեմ ընդունում այս այլասերանքը մեր ազգի մեջ քարոզելը: Ժողովուրդ դուք ընդունում է՞ք:

Եթե ոչ, ապա դուք էլ կիսեք ձեր էջերին ու գրեք, որ մերժում էք այս այլասերանքը: Հավատում եմ, որ տեղ կհասնի, եթե տեղ էլ չհասավ, ապա հավատացեք Աստուծո առաջ հաստատ հայտնի կլինի, որ դուք հավանություն չէք տալիս այս պղծությանը: Հուսով եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին էլ հատուկ իր դիրքորոշումը կարտահայտի Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականության ներկայությամբ տրանսգենդերային այս քարոզի նկատմամբ: Արթու՛ն մնացեք ժողովուրդ ջան: Սկզբից Շուռնուխ, հետո Խորհրդարանում Տրանսգենդեր, հետո Ստամբուլյան Կոնվենցիայի փորձ, հիմա էլ Անկախության Տոնին սրանց հորսացում:

Ես չեմ ընդունում ու հավանություն չեմ տալիս: Իսկ եթե ոմանք ասենք, թէ սա արվեստ է, պար է, իմաստ ունի, ապա ասեմ, մենք այնքան մշուշոտ բաներ ենք տեսել, որ ոչ մի երկիմաստություն չենք ընդունում: Այս բանը հավանաբար խորհրդանշում է Հայոց հին քրմերին, և վերցված է «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումից, բայց այսօրվա ֆոնի վրա, սրանց նպատակը շատ կասկածելի է: Անունը կդնեն «քուրմ» բայց մարդկանց տրանսվերտիստի գաղափարին կջերմացնեն: Դրա համար եմ ասում մշուշոտ երկիմաստությունը չեմ ընդունում: – Տեր, «եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ ի չարէ»:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ