10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փոփ-արքայի մայրն անհետացել է

Լոս Անջելեսի ոստիկանությունը Մայքլ Ջեքսոնի մոր որոնողական աշխատանքներն է իրականացնում: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, 82-ամյա Քեթրին Ջեքսոնին չեն կարողանում գտնել արդեն մեկ շաբաթ:

Կինը դուրս է եկել տնից հուլիսի 15-ին: Նա պատրաստվել է Կալիֆորնիայից Նյու Մեքսիկո նահանգ մեկնել, որտեղ  պետք է կայանար Մայքլի եղբայրների համերգը: Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչը հայտնել է, որ իր հաճախորդը կարող է ավագ դստեր` Ռեբբիի հետ լինել, ով նրան Ալբուկերկ է ուղեկցել:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009-ի հունիսի 25-ին` 50 տարեկանում: Ինչպես պարզել էր  դատաբժշկական փորձաքննությունը, փոփ-արքայի մահվան պատճառ էր դարձել պրոպոֆոլ դեղամիջոցի գերդոզավորումը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ