25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պյոտրը հանկարծակի կանգ առավ ու բարձր գոռաց». Արագածի վրա նշանածի եւ արջի մենամարտի մասին պատմում է զոհվածի նշանածը

Արագածի վրա արջի հարձակման ենթարկված զույգը՝ Մաուգոժատա Լուժինցկան և Պյոտր Բարլոգան արդեն երկու տարի է՝ միասին էին ապրում: Տուն էին կառուցում, պատրաստվում ամուսնանալ, երազում էին երեխաներ ունենալու մասին: Սիրում էին ճամփորդել, բացահայտել նոր վայրեր. այս երկու տարիների ընթացքում հասցրել էին 20 երկիր այցելել: Հայաստանի մասին շատ էին լսել, բայց չէին եղել: Որոշել էին՝ համատեղ հաջորդ ուղևորությունը պիտի հենց դեպի Հայաստան լինի:

Լեհ զույգը Հայաստան էր ժամանել երեքշաբթի օրը՝ վաղ առավոտյան:

«Մենք լեռների սիրահար ենք. Արագած բարձրանալը Պյոտրի միտքն էր. համացանցում հետաքրքիր տեղեկություններ էր կարդացել, որ դա քայլարշավի համար լավ տեղ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մաուգոժատան:

Նա վերհիշում է Արագած բարձրանալու ու սարսափելի միջադեպի մանրամասները: Ասում է՝ Պյոտրն առջևից էր քայլում.

«Պյոտրը հանկարծակի կանգ առավ, դեպի աջ թեքվեց ու բարձր գոռաց: Արջը հանկարծակի հարձակվեց նրա վրա, ու նրանք երկուսով սկսեցին գլորվել ներքև»,-պատմում է Մաուգուժատան, որն առաջին վայրկյաններին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Ամեն բան շատ արագ է տեղի ունեցել:

«Ես կարծում էի, թե արջը երկուսիս էլ կուտի: Բայց նրանք գլորվեցին, հետո արջը մի կողմ փախավ: Երևի թե կատարվածից ինքն էլ էր վախեցել: Ես մոտեցա Պյոտրին ու 911 զանգահարեցի, բայց արդեն ուշ էր»,- պատմում է Մաուգոժատան:

Ասում է, որ ամեն բան շատ արագ է տեղի ունեցել՝ մոտ 1 րոպեում: Կատարվածից անմիջապես հետո աղջիկը կապ է հաստատել Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ: Հայաստանում ընկերներ էլ ունի, ովքեր օգնում են կարգավորել բոլոր փաստաթղթային հարցերը՝ սիրելիի մարմինը Լեհաստան տեղափոխելու համար: Ասել են, որ գործընթացը դեռ մի քանի օր կտևի: Մինչ այդ Մաուգոժատան Հայաստանում կմնա:

«Նա իմ կյանքն էր»,- իր տխուր պատմության վերջում ասել է սիրելիին կորցրած լեհուհին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ