14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Նիկոլին սպասարկող զլմներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր մամուլում Նիկոլին սպասարկող զլմներից մեկը իբր թե սենսացիա էր հրապարակել՝ «Աշոտյանի գործերը էնքան էլ վատ չեն, որ բիզնես կլասովա թռնում» թեմայով։

Օրերս, իրոք, մեկնել էի Բրուսել ԱԵՐՈՖԼՈՏԻ չվերթներով։ Ինչպես երեւում է կցված էլեկտրոնային քաղվածքից՝ էկոնոմ դասի տոմսերով։

Միաժամանակ ունենալով AEROFLOT GOLD CARD՝ ավիաընկերության կողմից անվճար ստացել եմ տոմսի upgrade՝ տեղափոխվելով բիզնես դաս։

Այստեղ են ասել. «Летайте самолётами Аэрофлота»։

Իսկ Նիկոլի ծոցաջեբում ծվարած, պետբյուջեի հաշվին անպտուղ ֆռֆռացողներին եւ իմ քաղաքական քննադատությանը ի պատասխան քնած մարդու նկարներ հրապարակողներին մի բան կասեմ միայն. ողորմելի եք եւ գարշահոտ»։

No photo description available.

No photo description available.

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ