02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արեւ է երգում, բայց քնամոլ է, իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ

Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արեւ է երգում, բայց քնամոլ է, իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ոչ երեւակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ույժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակույթային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:

Վերագնահատելով մեր անցեալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր անթիվ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք… ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք եւ հետեւանքն այն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա, խեղդում է մեզ:

Հայ խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ:
Հրեան հորինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը եւ հաճախ հանդիսատես դառնում իր <<թալիսմանով>> փոթորկված աշխարհի խելագարություններին, հայն ինքն իր մեջ փխրվում, այլասերում է, հենց որ բռնում է օտար մի հովից:

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ