Գուցե այս պահին ձեզ հետաքրքիր չէ, բայց կարեւոր է
ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱԺ-Ի ՀԵՏ
(գուցե այս պահին ձեզ հետաքրքիր չէ, բայց կարեւոր է)
Եվրոպական խորհրդարանում փաստացի ձևավորվել է ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությունը (The DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ: Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Cooperation Committee), իսկ Հայաստանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Partnership Committee), որը ես և իմ եվրոպացի գործընկեր-համանախագահ Սաջաթ Քարիմը հասցրեցինք միասին հիմնադրել՝ ի կատարումն Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի:
Եվրոպական Խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակությունը այս պահին բաղկացած է 35 եվրադեպուտատից՝ 18 հիմնական + 17 փոխարինող, և շատ բազմերանգ է:
8-ական պատգամավոր ներկայացնում են ԵԺԿ-ն և սոցիալիստներին, 4-ական՝ լիբերալներին, պահպանողականներին և աջակողմյաններին, 3 հոգի կանաչներից են, իսկ ձախերն ու ոչ-աֆիլիացվածները կունենան 2-ական տեղ:
Հետաքիրքիր է նաև ազգային պատկերը. թվով 6 պատգամավոր Գերմանիայից են, 5-ը՝ Ռումինիայից, 4-ը՝ Լեհաստնից, 3-ական՝ Չեխիայից, Լիտվայից և Բուլղարիայից, 2-ական՝ Ավստրիայից, Իտալիայից, Լատվիայից, մեկական՝ Սլովակիայից, Էստոնիայից, Դանիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից: Ինչպես նկատեցիք, 35 հոգուց 22 Արևելյան Եվրոպայից են, 13՝ Արևմտյան:
Պատվիրակության ղեկավարը դեռևս հայտնի չէ, այն կընտրվի սեպտեմբերի 29-ին Բրյուսելում կայանալիք պատվիրակության անդրանիկ նիստին: Ղեկավարի անձի ընտորւթյունը լուծվելու է եվրոպական քաղաքական ուժերի միջև ղեկավար պորտֆելների վերջնական բաշխման արդյունքում:
Հաշվի առնելով ֆրանգմենտավորված խորհրդարանի պատկերը, այս հարցը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գոծընկերության համար լրացուցիչ կարևորություն է ստանում:
Հայաստանի պատվիրակությունից պահանջվելու է նախաձեռնողականության, հետևողականության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ:
Արմեն Աշոտյան