23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուղղորդումներն ու դավադրությունները ձեր ոճն է, հարգելինե՛րս. Ռուբեն Հայրապետյան

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքում գրում է. «Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ:

Ուզում եմ ընդամենն ասել, որ նման արտահայտություն անողները վերջնականապես բացահայտում են իրենց ամբողջ քամահրանքը ուսանողների նկատմամբ: Իրենք հենց այդ կարծիքն ունեն ուսանողների մասին, որ նրանց կարելի է «օգտագործել»:
Դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե ում մասին եք խոսում, տեսե՞լ եք նրանց պայծառ դեմքերը, ընկալե՞լ եք նրանց խոսքի որակը: Այս երիտասարդները ձեզնից և ինձնից առաջադեմ ու ինքնուրույն են:

Թե բա՝ ուղղորդել… Ուղղորդումներն ու դավադրությունները ձեր ոճն է, հարգելինե’րս. փաստերն առկա են: Անգամ ֆեյսբուքում եք հրահանգում նյութ տարածել, որ մի քանի հատ «share» երևա:

Մեր տարբերությունը հենց դա է. ինձ սատարող մարդկանցից ոչ ոք իրեն թույլ չի տալիս ձեր պես զանգել ուսանողներին կամ գրել՝ վատաբանելով այլոց: Այդ առիթից օգտվելով՝ ամենօրյա ռեժիմով ուսանողներին քարոզում եք, թե իբր բոլորը իմ դեմ են ու թե բարեփոխումները խախտումներով են եղել: 7 ամիս ոչինչ չէիք նկատում, մեկ էլ հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետևիցս խոսել: Ցավում եմ, որ այդ գործով զբաղվում են նաև մի քանի մոլորյալ գործընկերներ, ովքեր մեծ ճնշման տակ են:

Իմ շրջապատի մարդկանց դասաժամերն եք կրճատում, խոշորացույցով ընկած ամբողջ թիմով ֆինանսական խնդիրներ եք փնտրում, այն դեպքում երբ ես նույնիսկ սեփական գրպանից էի գումար ծախսում, երբ գնումների գործընթացը ձգվում էր: Բոլոր օղակների հնարավոր թերացումները (այդ թվում ձեզնից մի քանիսի անմիջական պատասխանատվության միտումնավոր խախտումները) փորձում եք վերագրել բարձրագույն ղեկավարին՝ չհասկանալով, որ ձեր իսկ դեմ է դուրս գալու այդ ամենը: Ախր ամո’թ է, հարգելի’ գործընկերներ, դուք ևս շատ լավ գիտեք, թե ինչքան ծիծաղելի է ձեր արածը:

Սեփական շահամոլ արժեհամակարգով կշռված հայտարարությունների փոխարեն լրջացե’ք և հասկացե’ք, որ, անկախ շարժման կարճաժամկետ արդյունքից, սա մեծագույն հաղթանակն է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:

Հ.Գ. Անգամ տեղյակ չեմ, թե ով է վարում «Ուսանողները հանուն որակյալ կրթության» էջը, բայց բնական է, որ ձեր աշխարհընկալումը ձեզ թույլ չի տա հավատալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ